Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետները

06.06.2023 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #«Լիդիան Արմենիա» #Ամուլսար
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին եւ «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն եւ նախագահ Ջասթին Դիբբին:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը հյուրերը տեղեկացրել են Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին:

«Զրուցակիցները քննարկել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի եւ պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր:

Երկուստեք կարեւորվել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը` բնապահպանական եւ սոցիալական կառավարման միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 4101

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW