Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1․3%
05.06.2023 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 2.1%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արձանագրվել է 22.3%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 19.7% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ գներն աճել են 2.4%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.6% գնանկում:
Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ գրանցվել է 1.4%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 1.5% գնանկում:
Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ գնաճը կազմել է 6.5%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.9% գնանկում:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արձանագրվել է 6.6% գնանկում, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 1.6% գնաճ:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 5.8%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնաճ:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գնանկումը կազմել է 2.2%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.9%։
Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ գնանկումը կազմել է 17.3%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 2.8%:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.1 % գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.9% գնանկում:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 4.7%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ` 0.2%-ով:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: