Ֆինանսական գրագիտությունը խրախուսող մրցույթ՝ դպրոցականների եւ ուսանողների համար

05.06.2023 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մրցույթ #ֆինանսական գրագիտություն
Ավագ դպրոցի աշակերտների եւ ուսանողների համար հայտարարվում է էսսեների եւ վերլուծական հոդվածների մրցույթներ:

Ֆինանսների նախարարության եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպվող մրցույթի նպատակն է խթանել ֆինանսական գրագիտությունը եւ բարձրացնել ֆինանսների մասին հանրային իրազեկվածությունը, խրախուսել քննադատական ու ստեղծագործական միտքը երկրի ապագայի վրա ազդող տնտեսական խնդիրներին առնչվելիս:

Լավագույն 10 հոդվածները եւ 10 էսսեները կհրապարակվեն ՀՀ ֆինանսների նախարարության կայքում ու սոցիալական ցանցի էջերում։

Հաղթող 3 հոդվածի հեղինակները հնարավորություն կստանան անցնելու վճարվող փորձաշրջան ՀՀ ֆինանսների նախարարությունում, իսկ հաղթող 3 էսսեների հեղինակները կպարգեւատրվեն հատուկ հուշադրամներով։

Հոդվածների եւ էսսեների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է:

Մրցույթների պայմաններին եւ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից նյութերից:
Դիտում՝ 3517

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW