«Մի դրամի ուժը» նախաձեռնությանը միանում է «Մի դրամիկի ուժը», որի շրջանակում բարեգործում են կրտսեր օգտատերերը։Հունիսի մեկից բարեգործել կարող են բոլոր պատանիները՝ պարզապես կատարելով իրենց վճարումները Idram Junior հավելվածով։ Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանն ասել է, որ սա գերազանց հնարավորություն է՝ սովորեցնելու պատանի օգտատերերին բարեգործության մշակույթը: «Մեզ անհրաժեշտ է ոչ միայն ֆինանսապես գրագետ, այլեւ սոցիալապես պատասխանատու սերունդ։ Գործարկելով «Մի դրամիկի ուժը»՝ մենք ուզում ենք պատանի օգտատերերին սովորեցնել բարեգործել, տեղյակ լինել այն հասարակության մարտահրավերներից, որում ապրում են։ Մեր Junior օգտատերերն արդեն իսկ բարեգործ են․ իրենք դեռ չգիտեին, բայց իրենց յուրաքանչյուր վճարման դիմաց «մի դրամիկները» կուտակվել են եւ միանալու են «Մի դրամի ուժը» ծրագրին», - նշել է Արսեն Քդենյանը։ Ի դեպ, հունիսի մեկի առթիվ Idram Junior-ն անձամբ մասնակցել է երեխաների համար կազմակերպված միջոցառումներին։ Հունիսի մեկին Տիկնիկային Թատրոնում ցուցադրվել են մի շարք մանկական ներկայացումներ, որոնց ընթացքում Ջունիորը եւս ներկա էր թատրոնում եւ օգնում էր պատանիներին գրանցվել Idram Junior հավելվածում, անցնել նույնականացում: Ողջ ընթացքում կրտսեր օգտատերերը չեն մնացել առանց անակնկալի։Մեկ այլ վառ միջոցառում էլ տեղի է ունեցել Երեւան Պարկում․ Ջունիորը հասցրել է նաեւ այստեղ լինել եւ օգնել կրտսեր օգտատերերին գրանցվել եւ նույնականացվել Idram Junior-ում․ դրա դիմաց պատանիները վերցնում էին կտրոններ եւ ստանում ուրախ ու հաճելի անակնկալներ անմիջապես Երեւան Պարկում։«Ներբեռնե՛ք Idram Junior հավելվածը հիմա, գրանցվե՛ք եւ միացե՛ք բարեգործելու մշակույթին «Մի դրամիկի ուժի» հետ»,- ասված է հաղորդագրությունում:Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 23416