ՊԳԿ. Հացահատիկի, բուսական յուղերի, պանրի գները նվազել են, բրնձինը, շաքարինը եւ մսինը՝ աճել

05.06.2023 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԱԿ #ՊԳԿ #գնային ինդեքս
Մայիսին պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը նվազել է, ինչը կապված է հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղերի եւ կաթնամթերքի գնանշումների զգալի անկման հետ, հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ):

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի ապրիլին միջինում 124,3 միավոր էր, որը 2,6%-ով ցածր է ապրիլի ցուցանիշից եւ 22,1%-ով ցածր՝ 2022 թվականի մարտին արձանագրված ռեկորդային ցուցանիշից։  

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 4,8%-ով, որտեղ առաջատարը եգիպտացորենի համաշխարհային գների 9,8% հասնող անկումն է՝ պայմանավորված արտադրական բարենպաստ հեռանկարին զուգահեռ ընթացող՝ ներմուծման սակավ պահանջարկով։

ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսը մայիսին 8,7% նվազում է արձանագրել, որը միջինում 48,2%-ով ցածր է նախորդ տարվա մակարդակից։

Ապրիլից ի վեր ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 3, %-ով, որտեղ առաջատարը պանրի միջազգային գների գահավիժումն է:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն արդեն չորրորդ ամիսն անընդմեջ աճ է արձանագրել, այս անգամ 5,5% ապրիլի համեմատ, իսկ մեկ տարի առաջվա համեմատ՝ շուրջ 31%-ի չափով։    

Մայիսին 1,0% վերելք է գրանցվել նաեւ ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսում:
Դիտում՝ 15742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW