bp-ն ակնկալում է Ադրբեջանում գազի նոր խոշոր պաշարներ հայտնաբերել

01.06.2023 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#bp #Ադրբեջան #գազ
bp-ն ակնկալում է Ադրբեջանում գազի նոր մեծ պաշարներ հայտնաբերել, ասել է ընկերության գործադիր տնօրեն Գորդոն Բիրելը։

«Ներկայում bp-ն գնահատող հորի հորատում է իրականացնում Ազերի-Չիրաղ-Գյունեշլի բլոկում ՝ գազի խորքային պաշարների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Հետախուզական հոր է հորատվում նաեւ Շահ Դենիզ հանքավայրում։  Հուսով եմ, որ այդ աշխատանքների արդյունքում կլինեն գազային մեծ բացահայտումներ, որոնք թույլ կտան ավելացնել գազի արտահանումը Եվրոպա»,- ասել է Բիրելը` այսօր ելույթ ունենալով Բաքվի էներգետիկ ֆորումում։

Գորդոն Բիրելը նաեւ նշել է, որ Ջաբրայիլի շրջանում ընկերությունը նախատեսում է կառուցել 240 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայան։
Դիտում՝ 9678

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW