Մի քանի ընկերություն կօգտվի մաքսատուրքից ազատվելու արտոնությունից

01.06.2023 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մաքսատուրք #արտոնություն
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն մաքսատուրքից ազատման արտոնությունից:  

Այսպես, «Լեքս տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 90% եւ ավելի արտահանել ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ։

Ծրագրի շրջանակում կիրականացվի 2.9 մլրդ դրամի կապիտալ ներդրում եւ 24 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 128 նոր աշխատատեղ՝ մինչեւ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 24 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.2 մլրդ դրամ:

Արտոնություն է ստացել նաեւ «ԱՍԷԴԼ» ընկերությունը, որը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել դռների եւ պատուհանների, ֆասադային կոնստրուկցիաների արտադրության համար։

Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքն արտահանել ԵՄ եւ ԱՄՆ։  Արդեն իսկ իրականացվել է 50 մլն դրամի ներդրում, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման եւ հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 68 նոր աշխատատեղ՝ մինչեւ 220 հազ դրամ աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլրդ դրամ:

«Վոլյում գրուպ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել աշխատանքային ձեռնոցների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքը իրացնել ՀՀ տարածքում։ Արտադրությունն իրականացվելու է Արթիկում։

Արդեն իրականացվել է 300 մլն դրամի ներդրում, կիրականացվի եւս 662 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 4 նոր աշխատատեղ՝ մինչեւ 101 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 662 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ:

«Նյուպլաստ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 4.2 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման համար։

Կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ մինչեւ 420 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 273 մլն դրամ:
Դիտում՝ 2586
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW