IDBank-ի Visa Business Platinum քարտն՝ այժմ ավելի շահավետ պայմաններով

31.05.2023 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Visa Business Platinum
Մայիսի 30-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը IDBank-ի Visa Business Platinum վճարային քարտը հնարավոր է ձեռք բերել 3000 դրամ ամսական կամ 30000 դրամ տարեկան սպասարկման վճարով:

«Սա նշանակում է, որ Հայաստանում IDBank-ի կողմից առաջինը ներկայացված պրեմիում դասի բիզնես քարտն այժմ կարող է ծառայել Ձեր բիզնեսին ավելի մատչելի պայմաններով»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը նշել է, որ հաճախորդների հարմարավետությունը բանկի ուշադրության կենտրոնում է:

«Քարտը ստեղծված է հատուկ բիզնեսի կարիքների համար եւ մի շարք առավելություններ ունի․ մասնավորապես, այն հնարավորություն է տալիս անվճար մուտք գործել ավելի քան 1000 օդանավակայանի Lounge սրահներ, օգտվել արտոնյալ զեղչերից ամբողջ աշխարհում, օգտվել միջազգային կոնսիերժ ծառայությունից,
IDBusiness Mobile առցանց բջջային հավելվածով ակնթարթային գործարքներ կատարել եւ շատ ավելին։

Բացի այս ամենից, քարտը մեր բիզնես հաճախորդներին տալիս է բիզնեսը հարմարավետ վարելու հնարավորություն։ Այսինքն, այս քարտով կարելի է կազմակերպության անունից վճարել տարբեր ապրանքներ ձեռք բերելիս, աշխատակիցների գործուղումների համար, նրանց համար ստանալ ճամփորդության ապահովագրություն շահավետ պայմաններով եւ այլն։ Հարկային բոլոր պարտավորությունները կկատարվեն առանց խոչընդոտների», - ասել է Տիգրան Մխիթարյանը:

Քարտի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով IDBank-ի պաշտոնական կայք:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 52066
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW