Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ

31.05.2023 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Ինջիկյան #Յունիբանկ
Միջազգային փորձագետ, պրոֆեսոր եւ խորհրդատու Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ։

Բանկից հայտնել են, որ որոշումն ընդունվել է 2023 թվականի մայիսի 22-ին կայացած Յունիբանկ ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում։

Ռուբեն Ինջիկյանը Ժնեւի Վեբստեր համալսարանի ադյուտանտ-պրոֆեսոր է, դասավանդում է էներգետիկա, հումք, առեւտրի ֆինանսավորում եւ թվային տնտեսություն: Նա շուրջ 30 տարի որպես տնտեսագետ եւ մենեջեր աշխատել է UNCTAD-ում (ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովում) եւ միջազգային առեւտրի, ֆինանսների, էլեկտրոնային առեւտրի եւ հումքի ոլորտներում վերլուծության, քաղաքականության խորհրդատվության եւ տեխնիկական աջակցության պատասխանատուն էր:

Նշվում է, որ UNCTAD-ում նա կազմակերպել է համաժողովներ եւ նախաձեռնել Տեղեկատվական տնտեսության զեկույցը եւ Հումքային ապրանքների համաշխարհային ֆորումը: Նա նաեւ հեղինակ է մենագրության՝ հիմնված իր թեկնածուական թեզի վրա եւ հեղինակավոր բիզնես ամսագրերում հրապարակված բազմաթիվ հոդվածների:

Այս պահին Յունիբանկի Խորհրդի կազմում ընդգրկված են Գագիկ Զաքարյանը /նախագահ/, Գեորգի Պիսկովը, Էդուարդ Զամանյանը, Հրահատ Արզումանյանը, Վարդան Աթայանը, Ֆիլիպ Դելմոտը եւ Ռուբեն Ինջիկյանը:
Դիտում՝ 30095

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW