Տարածքային ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ասել է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն օրական իրականացնում է 90-ից ավելի չվերթ, «ինչը օդանավականի սահմանագիծն է»:«Այն աշխատում է բավական ծանրաբեռնված: Համապատասխան գործընկերներն ու կառավարությունը քննարկում են հավելյալ աշխատանքներ տանել եւ նոր շինություններ, շենքեր, ենթակառուցվածքներ ավելացնելու համար»,- ԱԺ-ում ներկայացնելով նախարարության 2022 թվականի բյուջեի կատարողականն՝ ասել է նախարարը:Նրա խոսքով՝ 2022-ին ավիացիայի ոլորտում Հայաստանը լավ հաջողություններ է գրանցել, ներկայում 7 հայկական ավիաընկերություն կա:«Եթե 2018-ին Հայաստանից գնացող ու եկող ուղեւորների 2.5%-ն էր հայկական ավիաընկերություններով փոխադրվել, ապա նախորդ տարի այդ թիվը հասել է 25%-ի: Այսինքն` ամեն 4-րդ մարդը տեղափոխվում է հայկական ավիաուղիներով»,- մանրամասնել է Սանոսյանը:Նա նշել է, որ 2022-ին ՀՀ օդանավակայաններով ժամանել ու այստեղից մեկնել է 3.7 միլիոն մարդ, որից 951 հազարը` հայկական ավիաուղիներով։ Tweet Դիտում՝ 2202