«Շիրակ Ավիա»-ն կանոնավոր չվերթեր կիրականացնի Երեւանից Սոչի

29.05.2023 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Շիրակ Ավիա» #Երեւան #Սոչի
«Շիրակ Ավիա» հայկական ավիաընկերությունը հունիսի 25-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից Սոչի եւ հակառակ ուղղությամբ:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Սոչիի միջազգային օդանավակայանից, թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին:

Հաղորդվում է նաեւ, որ թռիչքները կիրականացվեն Boeing 738-500 ինքնաթիռով՝ նախատեսված 131 ուղեւորի համար։ Չվերթը կտեւի մեկ ժամ։
Դիտում՝ 6553

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW