Գեորգիեւան նշել է Հայաստանի «տպավորիչ ֆինանսական ցուցանիշները»

25.05.2023 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կրիստալինա Գեորգիեւա #Վահագն Խաչատուրյան
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիեւայի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը։

Հանդիպումը կայացել է Կատարի տնտեսական համաժողովի շրջանակում:

«ԱՄՀ Կառավարիչ տնօրենն առանձնահատուկ ընդգծել է վերջին շրջանում Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները՝ ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ տնտեսությունը հնարավոր է ավելի մեծ աճ արձանագրի»,- ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Դիտում՝ 3210

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW