ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցված ընթացակարգով վարկ կտրամադրի փոքր բիզնեսին
25.05.2023 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ /


Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 18% (փաստացի տոկոսադրույք՝ 19,56%), գումարը՝ 100 հազարից մինչեւ 5 մլն ՀՀ դրամ։ Ծրագրի առաջին փուլում բանկը նախատեսում է ֆինանսավորել հանրապետության ձեռնարկատերերին մինչեւ 1 մլրդ դրամի չափով։
Բանկից հայտնել են, որ նոր պրոդուկտից կարող են օգտվել փոքր բիզնեսի ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում մանրածախ առեւտրի, արտադրության եւ ծառայությունների ոլորտներում:
Հիմնական պահանջը դրական վարկային պատմությունն է եւ գործող վարկի առկայությունն այլ բանկում: Միջոցները կարելի է ուղղել ընթացիկ գործունեություն վարելուն, պարտավորությունները մարելուն եւ այլ բիզնես նպատակների լուծմանը: Վարկը տրամադրվում է 48 ամիս ժամկետով: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 2 ժամվա ընթացքում։
«Փոքր բիզնեսը բանկի աշխատանքի ստրատեգիկ ուղղություններից է, եւ մեզ համար կարեւոր է մնալ վստահելի ֆինանսական գործընկեր այս սեգմենտի հաճախորդների համար: Այդ պատճառով մենք որոշում կայացրեցինք վերջիններիս համար ավելի պարզ ձեւակերպմամբ պրոդուկտ մեկնարկել՝ առանց գրավի եւ լրացուցիչ ֆինանսական վերլուծության։ Կարեւոր առավելություն կլինի ձեւակերպման արագությունը. որոշումը կայացվում է ընդամենը 2 ժամում։ Ծրագրի սկզբնական փուլում նախատեսում ենք վերջինիս շրջանակում ապահովել մոտ 1 մլրդ դրամի վարկային պորտֆել»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի ժ/պ Արա Ավագյանը։
Վարկի պայմանների մասին տեղեկանալ, ինչպես նաեւ հայտ ներկայացնել կարելի է բանկի կայքում կամ հանրապետության տարածքում գտնվող ցանկացած մասնաճյուղում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: