Կորեացի մասնագետների հետ քննարկվել են ՀՀ մաքսային ծառայության արդիականացման հարցեր

25.05.2023 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Կորեա #Մաքսային
Կորեայից Հայաստան ժամանած փորձագետները, մաքսային ծառայության տեղեկատվական համագործակցության ոլորտը համակարգող ստորաբաժանման անձնակազմը եւ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարները եւ ներկայացուցիչները քննարկել են ոլորտի արդիականացմանը վերաբերող հարցեր:

ՊԵԿ-ից հայտնել են, որ հանդիպմանը հյուրերը ներկայացրել են Կորեայում կիրառվող ռիսկերի կառավարման համակարգը, մաքսային հսկողության ժամանակ կիրառվող ընտրողականության համակարգի գործող ստանդարտները եւ դրանց մշակման չափանիշները:

Անդրադարձ է կատարվել նաեւ բարձր ռիսկայնություն ունեցող ուղեւորների նկատմամբ հսկողության նպատակով կիրառվող ընտրողականության համակարգի առանձնահատկություններին, Կորեայի մաքսային ծառայության կողմից կիրառվող UNI-PASS համակարգի նկարագրին եւ դրա կիրառման մոդուլներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Կորեայի մաքսային ծառայության կողմից ընտրողականության համակարգի մշակման ու կիրառման գործում արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ կիրառման ընթացքում գրանցված հաջողությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։   
Դիտում՝ 2410
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW