Orion Worldwide Innovations-ը կհամագործակցի ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ

24.05.2023 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Orion Worldwide Innovations #էկոնոմիկայի նախարարություն
Orion Worldwide Innovations-ը կհամագործակցի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ՝ կազմակերպելու Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը, որը տեղի կունենա հունիսի 19-22-ին Նյու Յորքում:

Գագաթնաժողովի պաշտոնական բացումը կկատարեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը, բացման ելույթով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Գագաթնաժողովի գլխավոր բանախոսներն են Bank of America-ի Գլոբալ կորպորատիվ ռազմավարության, ռազմավարական ներդրումների տնօրեն Ռենե Նալբանդյանը եւ Covenant VC ընկերության համահիմնադիր, ներդրումային ռազմավարության ղեկավար Կարլ Դուգլասը:

Orion Summit 2023-ին Enterprise Armenia-ն կներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ շնորհանդեսը, ինչպես նաեւ մի շարք ներդրումային ծրագրեր:

«Բարձր ենք գնահատում կառավարության ջանքերը՝ ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես ներդրումային բարենպաստ ու հեռանկարային երկիր, ինչպես նաեւ խրախուսելու ներդրումները ստարտափներում եւ նորարարության մեջ: Մեր հերթին, մշտապես առաջարկներ ենք ներկայացնում կառավարությանը եւ մասնավոր հատվածին՝ հայաստանյան ներդրումային դաշտն առաջադեմ կարգավորումներին համահունչ զարգացնելու նպատակով»,- նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր, Covenant Venture Capital-ի վենչուրային գործընկեր Էմմա Առաքելյանը:

«Կառավարության եւ առաջատար ընկերությունների մասնակցությունը գագաթնաժողովին էականորեն կմեծացնի վենչուրային ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի ու հայկական ստարտափների նկատմամբ, կամրապնդի մեր դիրքը միջազգային ներդրումային ընկերությունների, վենչուրային ֆոնդերի ու հրեշտակ ներդրողների հետ աշխատանքում»,- ասել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին ասել է, որ աշխարհում մրցունակ են այն տնտեսությունները, որոնք ավելի ճկուն են եւ ներդրումներ են ուղղում նորարարական ոլորտներ: «Էկոնոմիկայի նախարարությունը բարենպաստ միջավայր է ապահովել տեխնոլոգիական ընկերությունների համար, մշտապես բարելավում է օրենսդրական դաշտը եւ խթանում գործարար կապերը: Orion Summit 2023-ը նպաստավոր հարթակ կլինի ստարտափների եւ ներդրողների հանդիպման ու նրանց միջեւ գործարար նոր կապերի հաստատման համար»,- նշել է նա:
Դիտում՝ 11386
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW