ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր միջուկային ռեակտորների կառուցումը

24.05.2023 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ԱՄՆ #միջուկային ռեակտոր
Եվրոպային եւ Եվրասիային ամերիկյան օգնության համակարգող Մարիա Լոնգին ասել է, որ ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանում փոքր միջուկային ռեակտորների կառուցումը:

«Մի շարք երկրներում, ներառյալ Հայաստանը, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման ծրագրերը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանից եւ Չինաստանից ավելի մեծ էներգետիկ անկախությանը», - ասել է Լոնգին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի կազմակերպած լսումների ժամանակ:
Դիտում՝ 13865

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW