Կոնվերս Բանկն ամփոփել է MC Woman’sCard քարտապանների համար արշավի արդյունքները։Արշավին մասնակցել են բանկի Մոբայլ հավելվածի օգտատեր, Mastercard Woman’sCard բոլոր քարտապանները: Հաղթողները որոշվել են պատահականության սկզբունքով եւ կազմակերպված միջոցառման ժամանակ ստացել մրցանակները՝ Միջերկրական ծովով ճամփորդության ուղեգիր երկու անձի համար, 2 Apple watches Ultra Series, 3 Fujifilm Instax Mini 11, 3 Xiaomi power bank, 5 Xiaomi LED makeup mirror:«Կոնվերս Բանկի այս մրցանակը մեծ ոգեւորություն պարգեւեց: Ո՞վ չի երազում մեկնել ճամփորդության՝ այն էլ անվճար: Համոզված եմ, որ Կոնվերս Բանկն այսուհետ եւս այսպիսի անակնկալներ է մատուցելու հավատարիմ հաճախորդներին»,- ասել է գլխավոր մրցանակակիր Նարինե Հայրապետյանը:Ինչպես հայտնել են բանկից, հաճախորդների խրախուսման արշավները լինելու են շարունակական՝ ընդգրկելով հաճախորդների հնարավորինս լայն շրջանակ: Դրանցից առաջինի մասին Կոնվերս Բանկը կհայտարարի առաջիկա օրերին:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4360