Թուրքիայի ԿԲ-ն վերացրել է կանխիկացման սահմանափակումները

19.05.2023 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #ԿԲ
Թուրքիայի Կենտրոնական բանկը այսօր վերացրել է տեղական բանկերի համար վարկային քարտերից եւ ավանդներից կանխիկացման սահմանափակումները։

Համապատասխան ծանուցում է ուղարկվել երկրի բոլոր վարկային կազմակերպություններին, հայտնում է TRT հեռուստաալիքը։

Մայիսի 18-ին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ բանկերն արգելել են քարտերից եւ հաշիվներից մեծ գումարներ գումար հանել՝ կանխիկի պահանջարկի աճի պատճառով։

Մասնավորապես, հաղորդվում էր, որ սահմանափակումները կգործեն այն դեպքում, երբ հաճախորդները կցանկանան կանխիկացնել 15 000 թուրքական լիրայից (մոտ $ 750) ավել գումար:
Դիտում՝ 10025
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW