Emerging markets-ի ընդհանուր պարտքը գերազանցել է $100 տրիլիոնը

18.05.2023 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#emerging markets
Համաշխարհային համախառն պարտքը 2023 թվականի առաջին եռամսյակում աճել է $8,3 տրիլիոնով՝ մոտենալով ռեկորդային առավելագույնին, ընդ որում emerging markets-ի (զարգացող երկրների շուկաների) պարտքն առաջին անգամ գերազանցել է $100 տրիլիոնը:

Այս մասին վկայում են Միջազգային ֆինանսների ինստիտուտի (Institute of International Finance, IIF) տվյալները, որոնք մեջբերում է Ինտերֆաքսը։

Համաշխարհային պարտքն առաջին եռամսյակում կազմել է $304,9 տրիլիոն։

Emerging markets-ի ընդհանուր պարտքն առաջին եռամսյակում առաջին անգամ գերազանցել է $100 տրիլիոնը, իսկ պարտքի աճ գրանցվել է զարգացող երկրների 75%-ում։

Ամենաարագ աճող պարտքը գրանցել են Չինաստանը, Մեքսիկան, Բրազիլիան, Հնդկաստանը եւ Թուրքիան։

Որոշ խոշոր emerging markets-ները շահել են դոլարի թուլացումից, ինչը թույլ է տվել ներդրողներ ներգրավել տեղական արժույթով պարտատոմսերում, նշել են IIF-ում: Շատերի համար, սակայն, մուտքը ֆինանսական շուկաներ դժվարացել է տոկոսադրույքների բարձրացման պատճառով:
Դիտում՝ 12037

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW