Չինաստանում ստեղծվել է ֆինանսական կարգավորման հատուկ մարմին

18.05.2023 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #NAFR
Չինաստանում ստեղծվել է Ֆինանսական կարգավորման պետական վարչություն (NAFR):

Ինչպես ասվում է ՉԺՀ Պետական խորհրդի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը, գերատեսչությունը ստեղծվել է որպես Չինաստանի ֆինանսական նոր կարգավորիչ եւ «կարեւոր քայլ է երկրում ֆինանսական վերահսկողության ինստիտուցիոնալ բարեփոխման գործում»։

NAFR-ն ուղղակիորեն ենթարկվում է ՉԺՀ Պետական խորհրդին, այն ձեւավորվում է Չինաստանի բանկային եւ ապահովագրական կարգավորող հանձնաժողովի (CBIRC) հիման վրա:

Նոր մարմինը պատասխանատու է ֆինանսական համակարգի կարգավորման համար՝ բացառությամբ արժեթղթերի ոլորտի։ Այն կստանձնի Չինաստանի Ժողովրդական բանկի որոշ գործառույթներ։

«Ակնկալվում է, որ նոր կարգավորիչի ստեղծումը կբարելավի երկրի ֆինանսական կարգավորումը, ինչպես նաեւ կլուծի ֆինանսական հատվածի վաղեմի եւ նշանակալի խնդիրները», - մեկնաբանել է Չինաստանի պետական «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Դիտում՝ 8951

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW