ՎԶԵԲ. Հայաստանի տնտեսական աճը 2023-2024թթ. կլինի չափավոր ու կկազմի 5%
16.05.2023 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://eufordigital.eu/

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում 2023 թվականի առաջին եռամսյակում Տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը կազմել է կայուն 12,2%, «սակայն աստիճանաբար ի հայտ են գալիս չափավորության նշաններ»։
«Անցյալ տարի Հայաստանի տնտեսությունն աճել է 14,2%-ով․ մշակող արդյունաբերության ոլորտը՝ 7,8%-ով, իսկ ծառայությունները՝ 28,2%-ով։ Շինարարությունն ու առեւտուրը նույնպես երկնիշ աճ են գրանցել։
Տնտեսությունը շահել է կապիտալի ներհոսքից եւ ոչ ռեզիդենտների կողմից տեղեկատվության, կապի եւ զբոսաշրջության հետ կապված ծառայությունների պահանջարկի բացառիկ աճից: Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը գրեթե կրկնապատկվել է՝ պայմանավորված ՌԴ քաղաքացիներից Հայաստան եկող փոխանցումների շուրջ յոթնապատիկ աճով»,- ասված է ՎԶԵԲ-ի զեկույցում։
Նշվում է, որ 2022 թվականի ընթացքում դրամավարկային խստացումը եւ փոխարժեքի դրույքը մեղմացրել էին գնաճը, որը 2023 թվականի մարտին նվազել է մինչեւ 5,4%:
«ՎԶԵԲ-ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2023 եւ 2024 թվականներին չափավոր կլինի՝ կազմելով 5%, աճի զգալի ռիսկերով՝ կապված աշխարհաքաղաքական ցնցումների հետ»,- ասված է զեկույցում։
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: