Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Երեւանը չի օգնում Մոսկվային շրջանցել արեւմտյան պատժամիջոցները:Նա ասել, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները խաթարվել են կամ չեն գործում։ «Օրինակ ՝ խմիչքները, որոնք պատժամիջոցների ենթակա չեն, մինչեւ 2022 թվականի փետրվարը ՌԴ գնում էին Լեհաստանով ու Բելառուսով, հիմա գնում են Հայաստանով։ Խոսքը միայն երթուղիների փոփոխության մասին չէ, եվրոպական փոխադրողների մեծ մասը հրաժարվում է ուղղակիորեն համագործակցել ռուսական շուկայի հետ։ Իսկ ռուսական փոխադրողները չեն կարող դրանք հասցնել Լեհաստան։ Այսպիսով, ստեղծվեցին բոլորովին նոր լոգիստիկ երթուղիներ, այդ թվում՝ նաև Հայաստանի տարածքով։ Բայց պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել, համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ հենց Ռուսաստանի հետ։ Այնտեղ, որտեղ ազատ տեղ կա, մենք ուրախությամբ բավարարում ենք ռուսական պահանջարկը։ Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են։ Եվ մենք դա շատ հստակ ասում ենք ռուսներին. մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ինքներս հայտնվել պատժամիջոցների տակ։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,- նշել է Փաշինյանը չեխական Respekt ամսագրին տված հարցազրույցում, որը մեջբերում է Արմենպրեսը: Tweet Դիտում՝ 3035