Նաբիուլինան չի բացառել տոկոսադրույքի բարձրացումը

12.05.2023 | 09:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլվիրա Նաբիուլինա #Ռուսաստանի ԿԲ #տոկոսադրույք
Ռուսաստանի ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան ասել է, որ տնօրենների խորհրդի առաջիկա նիստերում կարող է քննարկվել հիմնական տոկոսադրույքի բարձրացման հարցը:

«Այս տարի մենք սպասում ենք տնտեսության վերականգնման շարունակականությանը։ Այն կարող է ուղեկցվել աճող գնաճային ճնշումներով։ Իսկ դա մեծապես կախված կլինի պահանջարկի գործոններից: Եթե գնաճի արագացման նշաններ տեսնենք, որը սպառնալիք կհանդիսանա 2024 թվականին 4 % թիրախին հասնելու համար, ապա առաջիկա նիստերում, հնարավոր է, անհրաժեշտ լինի բարձրացնել հիմնական տոկոսադրույքը»,- ասել է Նաբիուլինան, ում խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ միջին հիմնական տոկոսադրույքի թարմացված կանխատեսումը 2023 թվականի համար կազմում է 7,3-8,2 %, իսկ 2024 թվականի համար՝ 6,5-7,5 %:
Դիտում՝ 7693
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW