Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ։Այս մասին նա ասել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը կառավարության նիստում քննարկելիս։Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ «կառավարությունը 2021 թվականին փայաբաժին է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ)»։«Որպես առաջնային արդյունք՝ ԶՊՄԿ-ն 2022թ. վճարել է ռեկորդային ծավալի հարկեր՝ 145 մլրդ 536 մլն դրամի: Օրինակ, 2016թ. կոմբինատը վճարել է 7,8 մլրդ դրամ հարկ: 2023թ. առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն վճարել է 14 մլրդ դրամ հարկ, այսինքն՝ առաջին եռամսյակում երկու անգամ ավելի շատ, քան՝ ողջ 2016թ. միասին»,- ասել է նա ու ավելացրել, որ այս վիճակագրության մեջ պղնձի միջազգային գներ նույնպես որոշակի դեր ունեն։Նրա խոսքով՝ 2013-2017թթ. ԶՊՄԿ-ն վճարել է 105 մլրդ դրամի հարկ, իսկ 2018-2022թթ.՝ 345 մլրդ դրամի հարկ: «Այսինքն՝ աճը կազմել է 228%», - ասել է վարչապետը:Կառավարությունն այսօր հաստատել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների պլանը։ Tweet Դիտում՝ 3343