Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը կներկայացվի կառավարության հաստատմանը

08.05.2023 | 09:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Հանքարդյունաբերություն
Մայիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը:

Կառավարությունից հայտնում են, որ ռազմավարության նպատակներն են՝ երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանների ստեղծումն ու վարումը, ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացումը, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների եւ մոտեցումների կիրառումը:

«Կարեւորվել է հանքերի ապօրինի շահագործման դեմ հետեւողական պայքարն ու այդ նպատակով հստակ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, պոչամբարների արդյունավետ կառավարումը: Վարչապետը հանձնարարել է քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները հաշվի առնելով՝ լրամշակել ռազմավարության նախագիծը եւ այն ներկայացնել կառավարության հաստատմանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2926

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW