Համաձայնեցվել է ԵՄ-ում կրիպտոակտիվների շուկաների կարգավորման իրավական հիմքը
11.05.2023 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ twimg.com

«Այն նպատակ ունի աջակցել շուկայի միասնականությանը, պաշտպանել ներդրողներին, պայքարել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ»,- ասվում է ԵՄ Խորհրդում նախագահող Շվեդիայի հաղորդագրության մեջ։
Ապրիլի վերջին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել կրիպտոակտիվների փոխանցմանը հետեւելու, փողերի լվացումը կանխելու, ինչպես նաեւ վերահսկողության եւ հաճախորդների պաշտպանության ընդհանուր կանոններին:
Այսպես կոչված «ճամփորդության կանոնը», որն արդեն կիրառվում է ավանդական բանկային համակարգում, ապագայում կտարածվի կրիպտոակտիվների փոխանցումների վրա. ակտիվի աղբյուրի եւ դրա շահառուի մասին տեղեկատվությունը պետք է «ճանապարհորդի» տրանզակցիայի հետ եւ պահպանվի փոխանցման երկու կողմի մոտ։
Ըստ MiCA-ի՝ եվրոպական շուկայում գործունեություն ծավալելու մտադրություն ունեցողները պետք է գրանցվեն, նշում է ՏԱՍՍ-ը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: