Մոսկվայի բորսան սկսում է ՀՀ դրամի ֆյուչերսների առեւտուրը

11.05.2023 | 09:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մոսկվայի բորսա #«ղազախական թենգե-ռուսական ռուբլի» #«հայկական դրամ-ռուսական ռուբլի»
Մայիսի 11-ից Մոսկվայի բորսայում մեկնարկում է «ղազախական թենգե-ռուսական ռուբլի» եւ «հայկական դրամ-ռուսական ռուբլի» արժութային զույգերի ֆյուչերսային պայմանագրերի առեւտուրը։

Այս մասին ասվում է բորսայի հաղորդագրության մեջ, որը ներկայացնում է ՏԱՍՍ-ը։

Նոր գործիքները նախատեսված են հաճախորդների լայն շրջանակի՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար եւ կարող են օգտագործվել ինչպես ակտիվ առեւտրային ռազմավարությունների, այնպես էլ արժութային ռիսկերի հեջավորման համար, ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայկական դրամ-ռուսական ռուբլի» փոխարժեքի ֆյուչերսային պայմանագրի առեւտրային ծածկագիրը AMD է: Մեկ լոտը կազմում է 100 հազար դրամ, նվազագույն գնային քայլը՝ 0,001 ռուսական ռուբլի, նվազագույն գնային քայլի արժեքը՝ 1 ռուբլի։ Պայմանագրի կատարման գինը՝ Ռուսաստանի Բանկի փոխարժեքը, որը սահմանվել է կատարման օրը եւ կլորացվել է մինչեւ նվազագույն գնային քայլը:
Դիտում՝ 6888
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW