Լիտվայի Սեյմի (խորհրդարանի) կողմից առեւտրային բանկերի համար սահմանված «համերաշխության վճարը»` նախատեսված պաշտպանության ենթակառուցվածքի ամրապնդման կարիքների համար, վտանգավոր նախադեպ է բիզնեսի համար։Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նման գնահատական է տվել Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը։«Չնայած պաշտպանական կարիքների համար միջոցներ հատկացնելու վեհ նպատակին՝ ընտրված մոդելը վտանգավոր նախադեպ է ստեղծում. ստացվում է, որ իշխանությունները կարող են գումար պահանջել տնտեսության ցանկացած հատվածից, որն, իրենց կարծիքով, չափազանց մեծ եկամուտ է ստանում»,- ասել է նա։Մայիսի 9-ին Սեյմն սատարել է կառավարության նախաձեռնությանը՝ հաշվի առնելով այս տարի առեւտրային բանկերի շահույթի ակնկալվող (մինչեւ €1 միլիարդ) աճը, նրանց համար «համերաշխության վճար» մտցնելու՝ ստացված միջոցները պաշտպանության կարիքներին հատկացնելու նպատակով:Վճարումը ժամանակավոր միջոց է՝ երեք տարի ժամկետով։Այն նախատեսված է ավանդներից ստացված եկամուտների 60%-ի չափով, եթե դրանք 50%-ով գերազանցում են այս ցուցանիշի վերջին չորս տարվա միջին ցուցանիշը։Համերաշխության վճարը հավաքագրվում է այն ֆինանսական հաստատություններից, որոնցում ավանդների գումարը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է առնվազն €400 մլն:Ըստ կանխատեսման՝ երեք տարվա համար ժամանակավոր համերաշխության վճարի գումարը կկազմի €410 մլն։ Tweet Դիտում՝ 7158