Աշխարհի կենտրոնական բանկերը 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին ռեկորդային քանակությամբ ոսկի են գնել։Ինչպես նշվում է Ոսկու համաշխարհային խորհրդի զեկույցում, որը վկայակոչում է ՏԱՍՍ-ը, 2023թ. առաջին եռամսյակում կենտրոնական բանկերն իրենց ոսկու պահուստներն ավելացրել են 228 տոննայով։Ոսկու գնումների ծավալը 2023 թվականի առաջին եռամսյակում 34%-ով գերազանցում է 9 տարի առաջ գրանցված նախորդ ռեկորդը։ Անցյալ տարի նույն ժամանակահատվածում կենտրոնական բանկերը գնել էին ընդամենը 83 տոննա ոսկի։I եռամսյակում կենտրոնական բանկերից ոսկու ամենամեծ գնորդը Սինգապուրի Դրամա-վարկային վարչությունն էր, որն իր պահուստները համալրել է 69 տոննայով։Չինաստանի Ժողովրդական բանկը ձեռք է բերել 58 տոննա՝ նրա ընդհանուր պահուստնը գնահատվում են 2068 տոննա։2023 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով թանկարժեք մետաղի խոշոր գնորդներ են հանդիսացել նաեւ Թուրքիայի եւ Հնդկաստանի կենտրոնական բանկերը, որոնք իրենց պահուստները համալրել են, համապատասխանաբար, 30 տոննայով եւ 7 տոննայով։ Tweet Դիտում՝ 7802