Գեորգիեւա. Աշխարհը կարող է հակամարտող տնտեսական բլոկների բաժանվել

05.05.2023 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /
# Կրիստալինա Գեորգիեւա #ԱՄՀ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան զգուշացրել է, որ համաշխարհային տնտեսությունը կարող է հակամարտող տնտեսական բլոկների բաժանվել:

«Տասնամյակների գլոբալ ինտեգրումից հետո աճում է ռիսկը, որ աշխարհը կարող է բաժանվել հակամարտող տնտեսական բլոկների: Այս սցենարը վնասակար կլինի բոլորի, այդ թվում՝ Եվրոպայի բնակչության համար»,- ասել է նա Բրյուսելում կայացած ֆորումում։

ԱՄՀ ղեկավարը ներկա իրավիճակը բնութագրել է որպես «վտանգավոր պատմական պահ» եւ հավելել է, որ պառակտման վտանգը մեծանում է «պատմական չափանիշներից ցածր» տեմպերով համաշխարհային տնտեսության աճի հետ զուգընթաց։
Դիտում՝ 10239

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW