Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3․2%
04.05.2023 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.2%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.2% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.4% գնանկում, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 2.6% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գներն աճել են 6.6%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 6.3%-ով:
Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.5% գնաճ, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 2.8% գնանկում:
Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գնաճը կազմել է 4.6%, իսկ 2023թ. մարտի համեմատ արձանագրվել է 0.8% գնանկում:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5% գնանկում:
2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 6.3% գնաճ, իսկ 2023թ. մարտի համեմատ ՝ 0.2% գնանկում:
2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գնանկումը կազմել է 1.1%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.1%։
Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գնանկումը կազմել է 12.1%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 2.5%:
2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 2.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.1% գնաճ:
Մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ սակագներն աճել են 5.2%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: