Վրաստանի Ազգային բանկը մեկնաբանել է լարիի ամրապնդման պատճառները

03.05.2023 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստանի Ազգային բանկ
Վրաստանի Ազգային բանկի փոխնախագահ Պապունա Լեժավան ասել է, որ իրենց քաղաքականությունը ազգային արժույթի փոխարժեքի սահմանման հարցում ուղղված է պահուստների կուտակմանը։

«Սպուտնիկ Գրուզիան» նշում է, որ 2023 թվականի սկզբից լարիի փոխարժեքն ամրապնդվել է 7,4%-ով։

«Ճիշտ քաղաքականությունն այն է, որ երբ ժամանակավոր ներհոսք կա դեպի տնտեսություն, պետք է պահուստներ կուտակել, որպեսզի դրանք բավարար լինեն, եթե միջոցների արտահոսք լինի»,- ասել է Լեժավան։

Նրա խոսքով, բացի միգրանտների ազդեցությունից, լարիի վրա վերջին շրջանում ազդել է նաեւ ազգային արժույթով ավանդների ավելացման միտումը։

2023 թվականի մարտի 31-ի դրությամբ Վրաստանի Ազգային բանկի միջազգային պահուստները հասել են պատմական առավելագույնի՝ գերազանցելով $5 միլիարդը։
Դիտում՝ 4658

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW