2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 758.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր։ՊԵԿ-ից հայտնել են, որ նշյալ թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 126.3 մլրդ դրամով կամ 20%-ով:Հունվար-ապրիլ ամիսներին հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 125.5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 51.1 մլրդ դրամով կամ 68.6%-ով: Tweet Դիտում՝ 1021