ՀՀ ԿԲ. գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ

02.05.2023 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենտրոնական բանկ #գնաճ
ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) տեղեկացնում է, որ 2023թ. առաջին եռամսյակում պահպանվել են համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի դանդաղ տեմպերը:

Գնահատվում է, որ ԱՄՆ բանկային համակարգում ձեւավորված խնդիրները հիմնականում համակարգային բնույթ չեն կրում եւ մակրոտնտեսական էական ազդեցություններ չեն ունենա:

«ՀՀ գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն պահպանվող բարձր պահանջարկի եւ աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը մնում է բարձր:

Ուստի, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Միջազգային կոշտ ֆինանսական պայմանները նպաստում են ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԿԲ-ից հայտնում են, որ 2023թ-ի սկզբին Հայաստանի տնտեսությունում պահպանվել է բարձր ակտիվությունը, որին նպաստել է ծառայությունների եւ շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը: Նշվում է, որ կապիտալի եւ աշխատուժի շարունակվող մեծ ներհոսքի, զբոսաշրջության զգալի ակտիվացման եւ ՀՀ տնտեսությունում եկամուտների ավելացման պայմաններում համախառն պահանջարկը մնում է բարձր:

«Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժեւորման եւ արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում 12-ամսյա գնաճը ՀՀ-ում նվազում է: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը եւ գնաճային սպասումները դեռեւս շարունակում են նպաստել աշխատավարձերի եւ առանձին ապրանքախմբերում ու ծառայություններում բարձր գնաճի պահպանմանը»,- նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1438
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW