ԿԲ․ ՀՀ-ում անշարժ գույքի գերարժեւորումն ավելի է մեծացել ու հասել 25%-ի

02.05.2023 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անշարժ գույք #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ ԿԲ-ն մտահոգված է անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող երեւույթներով։

«Վերջին 5 տարվա ընթացքում հիփոթեքային վարկավորման ծավալների աճն ուղեկցվել է անշարժ գույքի գների աճով, ինչը վկայում է անշարժ գույքի շուկայում գերտաքացման ռիսկի առկայության մասին»,- ասուլիսի ժամանակ ասել է Մարտին Գալստյանը:

«ԿԲ վերլուծության համաձայն, 2022-ի դեկտեմբերի դրությամբ անշարժ գույքի գների հնարավոր գերարժեւորման չափը գնահատվել է 16-22%, իսկ 2023-ի առաջին եռամսյակի գնահատումների համաձայն, այդ գերարժեւորման չափն ավելի է մեծացել ու կազմում է մոտ 25%»,- ասել է նա։
Դիտում՝ 3082

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW