ԿԲ նախագահ. Հայաստանում ավանդների աճն ավելին է, քան վարկերինը

02.05.2023 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #վարկեր #ավանդ #բանկեր
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ Հայաստանում 2022 թվականին վարկերն աճել են 16%-ով, իսկ ավանդները՝ առանջանցիկ տեմպերով:

«Տարվա ընթացքում վարկային շուկայում արձանագրվել է ակտիվության աճ, վարկերն աճել են շուրջ 16%-ով, ինչը համադրելի է եղել 2020 թվականին նախորդող մինչկորոնավիրուսային տարիների միջին աճի տեմպերին: Բարձր տնտեսական աճի պայմաններում վարկերի համեմատ ավանդներն աճել են առաջանցիկ. այսինքն՝ ՀՀ ֆինանսական համակարգ ոչ ռեզիդենտ հանդիսացող սուբյեկտների մուտքով պայմանավորված՝ ունենք մի իրավիճակ, երբ ավանդների աճը գերազանցել է մեր վարկերի աճը»,- ասել է ԿԲ նախագահը։

Նրա խոսքով՝ վարկային շուկայում ակտիվության աճը նկատելի է եղել վարկավորման բոլոր ուղղություններով. «Սպառողական, գյուղատնտեսական եւ բիզնես վարկերի գծով տարեվերջին գրանցվել է 10-12% աճի տեմպ, իսկ հիփոթեքային վարկերի գծով պահպանվել է նախորդ տարիների բարձր աճի տեմպը:

Տնտեսական բարձր աճի պայմաններում վարկավորման աճն ուղեկցվել է նաեւ վարկային պորտֆելի որակի բարելավմամբ: Չաշխատող վարկերի տեսակարար կշիռը շարունակում է ցածր մնալ:

2022-ին բանկային համակարգի շահութաբերությունն էականորեն բարելավվել է:
Նախորդ եւ ընթացիկ տարիներին բարձր գնաճային միջավայրով եւ սպասումներով պայմանավորված՝ տոկոսադրույքի էական բարձրացման պայմաններում առկա եւ նոր տրամադրվող վարկերի տոկոսադրույքների աճը հարաբերական փոքր է եղել:  Բանկերի շահութաբերության, կապիտալազիցաիայի եւ իրացվելիության բարձր մակարդակը հնարավորություն է ընձեռել ձեռնպահ մնալ վարկերի տոկոսադրույքների մեծ չափով բարձրացման ուղղությամբ ճշգրտումներից»։

Նա նշել է, որ բացի այդ՝ վարկային տոկոսադրույքների աճի մեղմմանը նպաստել է նաեւ բանկերի միջեւ առկա բարձր մրցակցությունը եւ տարվա ընթացքում մեծածավալ ֆինանսական միջոցների ներհոսքը բանկային համակարգ:

«Արդյունքում տարվա ընթացքում վարկերի սպասարկման ծախսերի աճը եղել է չափավոր է, իսկ վարկերի սպասարկման բեռը նվազել է»,- ասել է Մարտին Գալստյանը:
Դիտում՝ 1752
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW