Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են համատեղ վճարային համակարգի ստեղծման վրա, գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Hurriyet-ը։Պարբերականի տվյալներով՝ նախագիծը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հեռախոսազրույցների ժամանակ։Ենթադրվում է, որ համակարգը կկոչվի Rebit kart եւ կաշխատի էլեկտրոնային դրամապանակի սկզբունքով։ Թուրքիայում գտնվող ռուս զբոսաշրջիկները կկարողանան օգտվել դրանից բջջային հավելվածի միջոցով։2022 թվականի սեպտեմբերին թուրքական բանկերը դադարեցին սպասարկել «Мир» քարտերը, ինչից հետո Էրդողանը հանձնարարեց այլընտրանքային լուծումներ մշակել։ Tweet Դիտում՝ 5743