Ինեկոբանկում գարնանային լավագույն ավանդույթները շարունակվում են. ապրիլի 30-ին չորրորդ անգամ մեկնարկել է «Ինեկոբանկ Երեւանի գարնանային վազք» բարեգործական մրցարշավը։Ինչպես հայտնել են բանկից, Ինեկոբանկի բարեգործական վազքն այս տարի եւս համախմբել էր բարի գործերի եւ առողջ ապրելակերպի սիրահարներին մեկ վազքուղում։ Հանդիպման վայրն անփոփոխ էր՝ Հրազդանի կիրճ։Այս տարվա մրցարշավին մասնակցել է շուրջ 800 վազորդ՝ երեխաներ եւ մեծահասակներ։ Նրանք վազել են 1կմ, 5կմ, 10կմ եւ 4*2,5 կմ թիմային վազք մրցատարածություններում։ ««Ինեկոբանկ Երեւանի գարնանային վազք 2023» բարեգործական միջոցառումը կարեւոր առաքելություն ուներ․ ինչպես եւ նախորդ տարի, գարնանային վազքի ողջ հասույթն ուղղվելու է «Հայ Մայրեր» ՀԿ-ի «Մասնագիտություն՝ կանանց» ծրագրին։ Դրա շրջանակում հաշմանդամություն ունեցող մարզաբնակ երեխաների մայրերի եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար կկազմակերպվեն մասնագիտական դասընթացներ եւ կտրամադրվեն անհրաժեշտ պարագաներ հետագայում ինքնուրույն աշխատելու համար։ Սա Ինեկոբանկի եւ «Հայ Մայրեր» բարեգործական կազմակերպության շարունակական համագործակցություններից է, որով մեկտեղում է սպորտն ու բարեգործությունը»,- ասված է բանկի հաղորդագրությունում։Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը նշել է, որ բանկն իր գործունեության 27 տարվա ընթացքում մշտապես կարեւորել է նմանօրինակ նախաձեռնությունները, սակայն Երեւանի գարնանային վազքն այս առումով յուրահատուկ է։«Առողջ ապրելակերպ, մրցակցություն, բարեգործություն. երեք շարժիչ ուժ՝ մեկ միջոցառման մեջ։ Բարեգործական վազքը մեզ համար առանձնահատուկ խորհուրդ ունի, այդ պատճառով այս տարի եւս հովանավորում ենք այն։ Ոգեւորիչ է՝ միջոցառման հանդեպ հետաքրքրությունն ավելանում է, եւ գրանցում ենք նման մեծ ակտիվություն ու մասնակցության բարձր ցուցանիշ։ Համոզված եմ, որ Ինեկոբանկի 4-րդ բարեգործական վազքի արդյունքում հավաքագրված հասույթով հնարավոր կլինի աջակցել ավելի շատ ընտանիքների»,- ասել է Հայկ Ոսկանյանը։ Նշվում է, որ Ինեկոբանկը պատրաստել էր նաեւ անակնկալներ գարնանային վազքի բոլոր մասնակիցների համար եւ հատուկ մրցանակներ՝ բոլոր մրցատարածություններում հաղթող ճանաչված վազորդների համար։«Ինեկոբանկ Երեւանի գարնանային վազք 2023»-ի կազմակերպիչն է «Արմ Մարաթոն» հիմնադրամը, որը 2015 թվականից ի վեր հանդես է գալիս վազքին առնչվող տարբեր նախաձեռնություններով՝ նպաստելով առողջ ապրելակերպի եւ սպորտային տուրիզմի զարգացմանը Հայաստանում։Ինեկոբանկի բոլոր նորություններին եւ առաջարկներին կարող եք հետեւել բանկի պաշտոնական կայքում եւ սոցիալական հարթակներում (Facebook, Instagram)։ Tweet Դիտում՝ 1556