Երեւանը մայիսյան տոների համար ռուսաստանցիների նախընտրելի քաղաքներից է

28.04.2023 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւան #մայիսյան տոներ
Երեւանը, Ստամբուլը, Անթալիան, Տաշքենդը եւ Բաքուն ռուսաստանցիների շրջանում մայիսյան տոներին արտասահմանյան ուղեւորությունների համար ամենապահանջված քաղաքներն են։

Այս մասին ասվում է Yandex Travel-ի հետազոտության մեջ, որը վկայակոչում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանցիների համար մայիսյան տոներին ամենանախընտրելի երկրներն են Թուրքիան, Հայաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բելառուսը, Ղրղզստանը, Եգիպտոսը եւ Չինաստանը։

Հետազոտությունում նշվում է, որ 2022 թվականի համեմատ մայիսյան տոներին ճանապարհորդող օգտատերերի թիվն աճել է 20%-ով։
Դիտում՝ 2267

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW