Եւս 2 ընկերություն կօգտվի մաքսատուրքից ազատվելու արտոնությունից

27.04.2023 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #մաքսատուրքից ազատվելու արտոնություն
Կառավարությունը բավարարել է «Արմ պլաստ» ՓԲԸ ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ հայտը:

Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պլաստմասե խողովակների եւ թաղանթների արտադրության համար։ 2004 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացնելու է Արմավիրի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 9.9 մլրդ դրամի ներդրում հումքի եւ 241 մլն դրամի ներդրում՝ հոսքագծի ձեռքբերման համար։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 739 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ թույլատրվել է մաքսատուրքից ազատվել եւ արտոնությունից օգտվել նաեւ «Բերրիմաունթ» ՓԲԸ-ին:

Ներմուծվող սարքավորումները ընկերությունը նախատեսում է օգտագործել Կոտայքի մարզում 32000 ք/մ ելակի ջերմոցային համալիրի կառուցման համար։ Արտադրանքի 95%- նախատեսվում արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։

2022 թ. հիմնադրված ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 992 մլն դրամի ներդրում ջերմոցների ձեռքբերման համար։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 992 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 49.5 մլն դրամ:
Դիտում՝ 2634
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW