Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2023 թվականի ապրիլին «գրանցվել է շահութահարկի պատմական բացարձակ ցուցանիշ, ինչպես նաեւ՝ պետական բյուջեի հավաքագրումների, հարկային եկամուտների բացառիկ ցուցանիշ»: «Երեկվա դրությամբ արդեն հավաքագրվել է 295 միլիարդ դրամ հարկային եկամուտ: Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ պետբյուջե մուտքագրվի 295 միլիարդ դրամ: 2022 թվականի ապրիլին հավաքագրել էինք 231 միլիարդ։ Ապրիլի 1-ից 26-ը հարկ վճարողները վճարել են 158.1 միլիարդ դրամ շահութահարկ, որը նույնպես պատմական ռեկորդ է: 2022 թվականի ապրիլին վճարվել է 98 միլիարդ դրամ շահութահարկ: Այսինքն՝ այս տարվա ցուցանիշը դեռ չավարտված ամսով նախորդ տարվա համեմատ ավելի է 59.7 միլիարդ դրամով»,- կառավարության նիստի ժամանակ ասել է նա։Վարչապետի խոսքով՝ 2023 թվականի մարտին կա գրանցված աշխատատեղերի կրկին բացարձակ ռեկորդ:«Շատ կարեւոր է աշխատավարձի ֆոնդի շարժընթացը: 2023–ի մարտին 2022-ի մարտի նկատմամբ աշխատավարձային ֆոնդն ավելի է 53 մլրդ 616 մլն դրամով: Այսինքն՝ 33%-ով մեկ տարվա ընթացքում աշխատավարձային ֆոնդն ավելացել է, իսկ 2018-ի մայիսի նկատմամբ աշխատավարձի ֆոնդը ավելացել է 116 մլրդ 439 դրամով կամ 120%-ով», - նշել է Փաշինյանը: Tweet Դիտում՝ 2710