Toyota-ն ռեկորդային թվով մեքենաներ է արտադրել եւ վաճառել

27.04.2023 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /
Toyota կոնցեռնը եւ նրա դուստր ձեռնարկությունները՝ Daihatsu-ն եւ Hino-ն, 2022 ֆինանսական տարում արտադրել եւ ամբողջ աշխարհում վաճառել են ռեկորդային թվով ավտոմեքենաներ:

Այս մասին են վկայում կոնցեռնի տվյալները, որը ներկայացնում է ՏԱՍՍ-ը։

Toyota-ն արտադրել է 10,73 մլն ավտոմեքենա՝ վաճառելով 10,56 մլն-ը։ Տարվա ընթացքում այս ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 6,6%-ով եւ 1,7%-ով՝ ռեկորդային դառնալով Toyota-ի ողջ պատմության համար։

Toyota-ն եւ Volkswagen-ը վերջին տարիներին պայքարում են աշխարհում ավտոմեքենաների վաճառքի առաջատարի տիտղոսի համար: 2020 թվականին չորս տարվա ընդմիջումից հետո Toyota-ն վերականգնել է իր առաջատարությունը:
Դիտում՝ 7775

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW