Մարտին 75 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

25.04.2023 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #չգրանցված վարձու աշխատող
2023 թվականի մարտ ամսվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 75 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու խախտում:

ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է շուրջ 48.7 մլն դրամի չափով տուգանք:

ՊԵԿ-ը ներկայացրել է չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկը:
Դիտում՝ 1471

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW