Քրիս Սքիները աշնանն ընկերությունների համար վարպետության փակ դասեր կանցկացնի
21.04.2023 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ SPRING PR

Քրիս Սքիների երկրորդ այցը տարածաշրջան կլինի աշնանը։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ այդ աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգի SPRING PR ընկերությունը։ Ինչպես Երևանում, այնպես էլ տարածաշրջանի մի շարք երկրներում Սքիները փակ ձևաչափով վարպետության դասեր կիրականացնի թվային տրանսֆորմացիայի գործընթացներում ներգրավված միջին և խոշոր ընկերությունների, ինչպես նաև պետական կառույցների համար։
«Տեսնելով, թե SPRING PR-ն ինչ վարպետությամբ է աշխատում, որոշեցինք ընդլայնել համագործակցությունը՝ երկարաժամկետ բացառիկ պայմանագիր ստորագրելով։ Վրաստանում առաջիկայում աշխատաժողով կանցկացնենք, որտեղ ևս մեծ հետաքրքրություն կա։ SPRING PR-ի հետ տարածաշրջանում բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսում՝ այդ թվում վարպետության դասեր»,- նշել է Թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիները։
Առաջին Doing Digital Forum-ն ապրիլի 5-ին Երևանում միավորել էր ավելի քան 1000 մասնակցի, այդ թվում՝ մասնագետների Վրաստանից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Սինգապուրից և բազմաթիվ այլ երկրներից: Հայաստան իր այցը Քրիս Սքիներն արդյունավետ է համարում։
Կարևորելով Քրիս Սքիների դերը թվային փոխակերպումների ոլորտում և հաշվի առնելով նրա գրքերի տարածվածությունն ամբողջ աշխարհում՝ SPRING PR-ի ջանքերով այս տարի նախատեսվում է թարգմանել և հրատարակել նրա գրքերից մեկը։
Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշել է, որ միջոցառումը չի սահմանափակվելու ֆորումով և տարվա ընթացքում հանդես են գալու բազմաթիվ նոր ձևաչափերով։ Ֆորումը լինելու է ամենամյա ու էլ ավելի մասշտաբային։
Տաթևիկ Սիմոնյանն ընդգծել է, որ SPRING PR-ը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանը դիրքավորվի որպես թվային լուծումների ինովացիոն հաբ՝ նպաստելով երկրի թվային տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանն աշխարհում:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: