Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2022 թվականին Հայաստանում հիմնվել է ավելի քան 12 հազար ընկերություն եւ 25 հազար անհատ ձեռնարկատեր, կատարված ընդհանուր ներդրումների ծավալի նախնական գնահատումը 1 տրլն 688 մլրդ ՀՀ դրամ է կամ ՀՆԱ մոտ 20%-ը: «Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը համարյա եռապատկվել է, դարձել գրեթե $1 մլրդ՝ շոշափելիորեն աճելով 2021 թվականի եւ նախորդ բոլոր տարիների նկատմամբ։ Այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է Հայաստանի համար։ Էական է նաեւ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը: 2022-2026 թվականների՝ կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագրով նախատեսված էր 2022 թվականին այդ ցուցանիշը հասցնել 60,5%-ի, իսկ 2026 թվականին՝ 53,8%-ի, մինչդեռ 2022 թվականի արդյունքներով կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշն արդեն նվազել է 50%-ից՝ կազմելով 46,7%»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարողականը:Նրա խոսքով՝ 2022-ին պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ դրամ, որը 2018 թվականի նկատմամբ ավելի է 670 մլրդ դրամով կամ 53%-ով: «Լավատեսական են 2023 թվականի մեկնարկային ցուցանիշները. հունվար-փետրվարի արդյունքներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.9% է: Առաջին եռամսյակի բյուջետային եկամուտները գերակատարվել են շուրջ 14 մլրդ ՀՀ դրամով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 3488