ԵԿԲ ղեկավարն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները դեֆոլտ թույլ տալ չեն կարող

17.04.2023 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԲ
Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը չի կարող թույլ տալ դեֆոլտ ԱՄՆ-ում, քանի որ «դա աղետ կլինի եւ լուրջ բացասական հետեւանքներ կունենա ողջ աշխարհի համար»։

«Ես պարզապես չեմ կարող հավատալ, որ նրանք թույլ կտային այնպիսի լուրջ աղետ, ինչպիսին է ԱՄՆ-ի պարտքային պարտավորությունների դեֆոլտը։ Դա անհնար է։ Չեմ կարող հավատալ, որ դա կարող է տեղի ունենալ»,- ասել է Լագարդը ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսին կոչ է անում բարձրացնել պետական պարտքի առաստաղը, որը ներկայում սահմանված է $31,4 տրիլիոնի մակարդակում:
Դիտում՝ 7317

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW