Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 67,5%-ով

15.04.2023 | 08:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #Ռուսաստան #ապրանքաշրջանառություն
Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2023 թվականի I եռամսյակում կազմել է 1,057 միլիարդ դոլար, ինչը 67,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն, հունվար-մարտին ադրբեջանական արտահանման ծավալը Ռուսաստան կազմել է 260,96 մլն դոլար (68,2%-ով ավելի, քան նախորդ տարվա I եռամսյակում), իսկ Ռուսաստանից ապրանքների ներմուծումը` 796, 299 մլն դոլար (աճը՝ 67,2%)։

Առաջին եռամսյակի արդյունքներով Ռուսաստանը Ադրբեջանի առեւտրային գործընկերների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը Իտալիայից եւ Թուրքիայից հետո։
Դիտում՝ 10044

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW