ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը 10 տարեկան է եւ այս առիթով ներկայացնում է համանուն տեղեկագրի հատընտիրը՝ նախորդ տարիներին հրապարակված եւ արդիականությունը չկորցրած երկու տասնյակ հոդվածներով։«Տասը տարի առաջ, իմ կողմից հարգելի մարդկանց նախաձեռնությամբ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ստեղծվեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, որն այսօր հանդիսանում է ﬔր ուսումնական հաստատության եւ տնտեսագիտական հանրույթի գիտական, հետազոտական մտքի կրողն ու յուրօրինակ այցեքարտը»,- թողարկման առաջաբանում գրել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը:«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը նշում է, որ այս տարիների ընթացքում տեղեկագրի էջերում հանդես են եկել ոչ միայն ՀՊՏՀ գիտական շրջանակներին հայտնի անձինք, այլ նաեւ հանրապետության ու նրա սահմաններից դուրս ճանաչում ունեցող գիտնականներ, որոնց շնորհիվ հանդեսը դարձել է առավել ընթերցվող։Հատընտիր թողարկման մեջ տեղ են գտել հետեւյալ խորագրերը՝ «Հայաստան եւ աշխարհ», «Ֆինանսական համակարգ», «Հարկաբյուջետային շրջանակ», «Քաղաքային տնտեսություն», «Շուկաներ եւ մրցակցություն», «Աշխարհատնտեսական քրոնիկոն», «Աշխարհաքաղաքական քրոնիկոն», «Անվտանգություն եւ մարտահրավերներ», «Միջազգային իրավունք», «Հայ հասարակության տեսլականը»։ Tweet Դիտում՝ 4113