Կոնվերս Լիզինգ. Մրցունակ պրոդուկտ, նոր հնարավորություններ
14.04.2023 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկից հայտնել են, որ հայտի ուսումնասիրման, լիզինգի վերջնական վճար, լիզինգի վաղաժամ մարման վճար չի պահանջվում:
Լիզինգի առավելագույն գումարը 1 մլրդ ՀՀ դրամն է կամ համարժեք արտարժույթը, մարման առավելագույն ժամկետը՝ 84 ամիսը:
«Այս պրոդուկտի ներդրմամբ Կոնվերս Բանկը ընդլայնում է ընկերությունների տեխնիկական վերազինման, նոր սարքավորումներով ու դրանց բաղկացուցիչ մասերով համալրման հնարավորությունները:
Պրոդուկտը մշակվել է՝ հաշվի առնելով նրանց ֆինանսական հոսքերի արժույթը, կարիքները, հնարավորություններն ու ցանկությունները՝ ինչից ելնելով լիզինգի ֆինանսավորում է առաջարկվում երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար եւ Եվրո»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Անդրադառնալով լիզինգի եւ վարկավորման տարբերությանը՝ բանկում նշել են, որ այս պրոդուկտն ավելի նպատակային է:
«Բանկը գումար է տրամադրում կոնկրետ նպատակի՝ մեքենայի կամ տեխնիկայի ձեռքբերման համար: Քանի դեռ գումարն ամբողջապես մարված չէ, գնումը համարվում է բանկի սեփականությունը: Ֆինանսավորում ստացած անձը սեփականատեր է դառնում պայմանագրի ավարտին` գումարի ամբողջական մարումից»,- նշել են բանկում:
Մանրամասներն՝ այստեղ, հեռախոսահամար՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: