«Եռակի լավագույնը». արշավն ամփոփում է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը

14.04.2023 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Եռակի լավագույնը» # Ամերիաբանկ #Արտակ Հանեսյան
Ամերիաբանկն ամփոփում է «Եռակի լավագույնը» արշավը, որը մեկնարկել էր 2022-ին The Banker, Global Finance եւ Euromoney միջազգային առաջատար ամսագրերի կողմից Հայաստանում տարվա «Լավագույն բանկ» ճանաչվելու առթիվ:

Ինչպես հայտնել են բանկից, արշավի շրջանակում Ամերիաբանկն ամփոփ ներկայացրել է վերջին տարիներին ներդրված թվային բազմաթիվ ծառայությունները, Ամերիայի եւ գործընկերների ջանքերով իրականացված ծրագրերն ու արձանագրած արդյունքները, որոնք նշանակալի ազդեցություն են ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում եւ հնարավորություն են ստեղծել բարելավելու ինչպես հաճախորդների բանկային փորձառությունը, այնպես էլ կյանքի որակը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի մասնակցությամբ հոլովակը «Եռակի լավագույնը» արշավի ամփոփիչ ակորդն է, որը յուրահատուկ շնորհակալություն է բոլորին` գործընկերներին, հաճախորդներին ու Ամերիա թիմին:

«Արժեքները, տեսլականն ու առաքելությունը, որոնց շուրջ համախմբվել են Ամերիա թիմը, Ամերիայի գործընկերներն ու հաճախորդները, շարունակելու են կյանքի կոչվել ի նպաստ Հայաստանի ու մեր երկրում ապրող մարդկանց բարօրության»,- նշել է Արտակ Հանեսյանը:

Մանրամասները` տեսանյութում:



Ամերիաբանկը Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից 2023թ. եւս ճանաչվել է «Լավագույն բանկը» Հայաստանում։
Դիտում՝ 18322
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW